ԴԵ ԶԱՐԿԵՔ
ԴԵ ԶԱՐԿԵՔ
(Լիզբոնի տղաներին)
հեղինակ` Աշոտ Վարդանյան
Հիշեք հայորդիք, անունը նրանց,
Լիզբոն գնացին` մահին ընդառաջ,
Բայց նրանք միշտ կան ու կապրեն այնքան
Քանզի ապրում են հայն ու ՀՅԴ-ն:
կրկնգերգ
Դե զարկեք, զարկեք, մինչև շունչ վերջին
Արժանի լինենք փառքի պսակին:
Հանուն հայ դատի նրանք զոհվեցին,
Համայն աշխարհին ապացուցեցին,
Պահանջատեր ենք, և ոչ մարդասպան,
Նրանք փառք բերին վեհ դաշնակցության:
Կրկներգ
Պատմությունն հայոց դաժան է եղել,
Դարեր շարունակ շատ ենք կոտորվել,
Բայց պիտի շտկենք պատմությունը մեր,
Քանց գալիք կյանքին պարտական ենք մենք:
Կրկներգ
Կասպիս ծովիցը մինչ միջերկրական
Ծովից ծով կոչվող հայոց բնօրրան,
Հայերը պետք է նրանց տեր դառնան,
Այնժամ պիտ երգենք «Անկախ Հայաստան»:
Կրկներգ
Պիտի ծածանվի, ծածանվի կրկին,
Սուրբ եռագույնը Մասիսի գլխին,
Պիտի մեռոնվի հողը հայկական,
Դե եկենք երգենք` կեցցե Հայաստան:
Այդա Սարգսյան – Դե զարկեք
Մավր Մկրտչյան – Դե զարկեք
ԼԻՍԲՈՆ 5
1983 թվականի հուլիսի 27-ին աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը հարձակվում են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող թուրքական դեսպանատան վրա։
Նախապատմություն
Ականատեսները պատմում են, որ զինված մարդիկ դեսպանատան մոտ երևացել են 10:30-ի սահմաններում՝ երկու Ford Escorts մակնիշի ավտոմեքենաներով՝ կարմիր և սպիտակ, որոնցից կարմիրը կայանվել է դրսում, իսկ սպիտակ մեքենան շարունակել է ուղին դեսպանության շենք տանող ճանապարհով։ Մեքենան կասկածներ է առաջացրել դեսպանատան անվտանգության աշխատակիցների մոտ, քանի որ նկատվել էր դեսպանատան շենքի դիմաց դրանից մեկ օր առաջ։
Գործողության նախորդ օրը վեճ էր բռնկվել մեքնայով ժամանած երկու տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև։ Մեքենայով ժամանածները պնդել էին, որ եկել են մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն երբ անվտանգության աշխատակիցները պահանջել էին ցույց տալ անձնագրերը, երիտասարդները հապճեպ հեռացել էին։
Այս միջադեպի պատճառով թուրքական դեսպանատունը Պորտուգալիայի իշխանություններից խնդրել էր ուժեղացնել դեսպանատան պաշտպանությունը, արդյունքում հարձակման օրը ևս մեկ ոստիկան էր ավելացել դեսպանատան շենքի արտաքին պահակակետում։
Գրոհը
1983 թ. հուլիսի 27-ին հայ հինգ երիտասարդները ժամանում են Պորտուգալիայում թուրքական դեսպանատան մոտ՝ երկու ամբողջովին պայթուցիկներով լցված մեքենաներով։ Երիտասարդները նախօրոք ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը, գերեվարել թուրք դեսպանին՝ այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։ Սակայն հայ վրիժառուներին չի հաջողվում մտնել դեսպանատան շենք։ Շենք ներխուժելու փորձի ժամանակ սկսված փոխհրաձգության ժամանակ սպանվում է Սիմոն Յահնիյանը։
Ողջ մնացած 4 հայ երիտասարդները շտապում են դեսպանության շենքին հարակից դեսպանի նստավայր, ներխուժում շենք և գերեվարում շենքում գտնվող գործերի հավատարմատարի կնոջը և տղային։ Այն սենյակը, որտեղ պահվում էին գերիները, գրոհայինները շրջապատում են պայթուցիկներով։ Նրանք սպառնում էին պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը փորձի գրոհել այն։
Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։ Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում։ Ապա լսվում են պայթունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո պայթեցնում են իրենց։
Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց Հայ Հեղափոխական Բանակը (ՀՀԲ)։ ՀՀԲ-ի կողմից ստորագրված ԶԼՄ-ներին ուղարկված տպագիր հաղորդագրության մեջ ասվում էր.
«Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»։ Տղաները մարմինները ամփոփվեցին Բեյրութի հայկական գերեզմանատանը։
Հետաքրքիր փաստեր
«Ա՜խ, որքան յուզուեցայ, երբ Սագոյին ընկերները մէկ առ մէկ ձեռքս սեղմելով կ՛ըսէին. «Տարոսը մեզի, մայրի՜կ. Մենք ալ պիտի հետեւինք մեր հերոսներու ն օրինակին»»: Սարգիս Աբրահամյանի մայրը՝ Մարի Աբրահամյան
«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը վաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս» Արա Քրջլյան մայրը՝ Հեղինե Քրջլյան
«Հայ ֆետային երբե՛ք չէ յուսահատած. շատ նահատակներ տուած ենք և դեռ պատրաստ ենք աւելին ալ զոհելու եւզոհուելու, մինչեւ որ հասնինք մեր նպատակին: Թերեւվս ես չտեսնեմ այդ օրը, կամ դուք չտեսնէք, բայց… այս է մեր փշոտ ճամբան. Մենք պէտք է որ զոհուինք, որպէսզի մեր ապագայ սերունդը ապրի » Վաչե Տաղլյանի հայրը՝ Նազար Տաղլյան
«Սեդոյին ու իր չորս ընկերներուն յիշատակը միշտ արթուն պահելու լաւագոյն ձեւը՝ անոնց հետապնդած նպատակներուն շուրջ բոլոչուիլն է, որպէսզի անոնց վառած ջահը մի՛շտ վառ մնայ եւ փոխանցուի սերունդէ սերունդ՝ մինչեւ վերջնական յաղթանակ» Սեդրակ Աճեմյանի հայրը՝ Օնիկ Աճեմյան
«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթէ դատ ունեցող ժողովուրդի մը զաւակը չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին» Արա Քրջլյան
«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ՚ապրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք» Սիմոնի Յահնիյան
«Ինչպէս որ կ’ըսէ երգը. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այո՛, մենք խենթեր ենք, բայց չակերտեալ խենթեր։ Եկէ՛ք, միացէ՛ք մեզի։ Կը հաւատամ, որ կը տիրանանք մեր հայրենիքին» Սարգիս Աբրահամյան
«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ» Վաչե Տաղլյան
«Մենք առաջինները չենք, որ կը քալենք, մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր պիտի ընեն»։ Սեդրակ Աճեմյան
Յաւերժ փառք ու պատիւ մեր հերոսներուն