ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ
ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ
ԿԱՐՆՈ ՇԱՐԺՈՒՄԸ
Ձայն մը հնչեց Էրզրումի Հայոց լեռներեն,
Թունդ թունդ ելան Հայոց սրտեր զենքի շաչյունեն:
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չեր տեսած,
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ:
Հայ ծերուկը ցուպը ձեռքին լալով տենչում է,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:
Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ,
Հայրենիքի սիրո համար վերք տալ, ստանալ:
Քնքուշ կյանքը ծանր է թվում Հայ օրիորդին,
Զենքը ձեռին հորդորում է Հայոց Քաջերին:
Երիտասարդք զեն ի ձեռին լալով խնդրում են,
Պատերազմիլ, ազգին համար արյուն հեղում են:
Երիտասարդք թոթով լոզվով նամակ ցրել են,
Արարատա դաշտին վրա զինվոր խմբել են:
Ալ բավ լացիր, Մայր Հայաստան, երկիրդ փառաց,
Քու զինվորներդ միշտ կտրիճ են, որչափ ալ քաղցած:
Առ ու գգվե այդ քաջերը քու սրտիդ վրա,
Որք կթափեն յուրանց արյուն սուրբ հողիդ վրա:
Անմիություն տունը քանդող Հայոց խեղճ ազգին,
Հրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին:
Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին:
Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,
Ուրախական ողջույն տվավ հայրենասերին
Ցնծաʹ, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
ՈՒթ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան:
ՈՒսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան` եռանդ ռազմի պաշտպան անվեհեր:
ՈՒրախացավ Մայր Հայաստան, ելավ կանգնեցավ,
Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ:
Արա Սահակյան – Ձայն մը հնչեց
Ակունք – Ձայն մը հնչեց
Գառնիկ Սարգսյան – Ձայն մը հնչեց
Ջորջ Թութունջյան – Ձայն մը հնչեց
Անհայտ կատարող – Ձայն մը հնչեց
Հայրիկ Մուրադյան – Ձայն մը հնչեց
Գոհար Անսամբլ- Ձայն մը հնչեց
Սամվել Երանյան – Ձայն մը հնչեց
Անհայտ կատարող – Ձայն մը հնչեց
Գառնիկ Սարգսյան – Ձայն մը հնչեց….