ԵԿԵՔ ՏՈՒՆ
ԵԿԵ՛Ք ՏՈՒՆ
Կռունկի պես հազար բարով եկե՛ք տուն,
Անցեք Բինգյոլ սարով, սիրով եկե՛ք տուն,
Հայրենիքի վառ կարոտը ձեր սրտում՝
Հավքի թևով, ջերմ կարոտով եկե՛ք տուն:
Ո՛վ, պանդո՛ւխտ հայեր,
Ո՞ւմ եք սպասում,
Մայր Հայաստանը
Ձեզ տուն է կանչում:
Օտար երկրի, օտար տունը տո՛ւն չի ձեզ,
Օտար տան մեջ կիսատ քունը քո՛ւն չի ձեզ,
Օտար հավքի բույնը բո՛ւյն չի դառնա ձեզ,
Հայրենիքի ջերմ կարոտով եկե՛ք տուն:
Ո՛վ, պանդո՛ւխտ հայեր,
Ո՞ւմ եք սպասում,
Մայր Հայաստանը
Ձեզ տուն է կանչում:
Գուսա՛ն Շահեն, դու էլ բարով եկար տուն,
Մայր Արազով, ոսկե սազով եկար տուն,
Հայրենիքը քեզ գիրկն առավ որդու պես,
Գուսան դառար, երգ ու տաղով եկար տուն:
Ո՛վ, պանդո՛ւխտ հայեր,
Ո՞ւմ եք սպասում,
Մայր Հայաստանը
Ձեզ տուն է կանչում:
Մկրտիչ Մկրտչյան – Եկեք տուն