ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
Մ. Պեշիկթաշլյան
Ի բյուր ձայնից բնության շքեղ,
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մի այքան սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Տուր ինձ քո ձեռք, եղբայր եմք մեք,
Որ մրրկավ էինք զատված,
Բախտին ամեն ոխ, չար ու նենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց.
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Երբ ալևոր Մայր Հայաստան
Բերե զորդիս յուր քովե քով`
Սրտի խորունկ վերքն դաժան
Քաղցր արտասվաց բուժին ցողով.
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Մեկտեղ լացինք մենք ի հնում,
Եկեք, դարձյալ յար անբաժան,
Խառնենք զարտոսր և ըզխնդում,
Որ բազմածնունդ ըլլա մեր ջան:
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանինք«
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,
Որ կյանք առնուն Հայոց դաշտեր
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Հայրիկ Մուրադյան – Եղբայր ենք մենք