ՖԵԴԱՅՈՒ ՄԱՀԸ
ՖԻԴԱՅՈՒ ՄԱՀԸ
Խոսք, Երաժշտություն` Արթուր Մեսչյան
Եվ հոգիս է մոքմոքում,
Կուրծքս ճեղքեց սուրը վայրագ,
Եվ արյունս է դեռ հոսում…
Միակն էի ամբողջ գյուղից,
Մյուսները փախեփախ,
Ես ինչ անեմ,որ ողջ գյուղը
Դարձրեց իրեն գաղթական…
Վախը այրեց հոգին մարդոց,
Դարձրեց մի հոտ փախստական,
Ազգս բաժան լոկ միացավ
Գաղթի ճամփին անիծյալ…
Աղոթք զենքով Ես փոխեցի,
Դարձա մենակ ֆիդայի,
Մինչ ուժասպառ Ես կռվեցի,
Ոչ ոք չկար իմ կողքին…
Վերցրու ինձնից կաթիլ արյուն,
Օրհնի փոքրիկ մատուռում,
Թեկուզ մենակ, թեկուզ անզեն,
Դարձա պաշտպան իմ հողին…
Մենակ ընկա շատ սպասեցի,
Սակայն չեկավ օգնություն,
Միայն անթիվ սև ագռավներ
Պտտվում են իմ գլխում…
Միայն անթիվ սև ագռավներ
Պտտվում են իմ գլխում…
Անհայտ կատարող – Ֆեդայի
Արթուր Մեսչյան – Ֆիդայու մահը