ԳՈՒԶԻՄ ԵՐԹԱՄ
ԳՈՒԶԻՄ ԵՐԹԱՄ
Գուզիմ երթանք սարն ի Սասուն,
Ճամփա չկա դուռն է փակ,
Ախ ինչ ըսիմ ըդ օսմանցուն
Մեր հող թողեց լծի տակ:
Արծիվների ապաստարան,
Սասնո անառիկ սարեր,
Դուք մըր կյանքի սուրբ բնօրրան,
Մշո լայնարձակ դաշտեր:
Կարոտցերիմ սուրբ Մարութին,
Մշո բանձրիկ սարերուն,
Երնեկ դառնայի ճախրող արծիվ,
ՈՒ գնաի Մուշ Սասուն:
Ախ ինչ ցավ է տանջում հոգիս,
Թող ինչ չասեն տարագիր,
էրնեկ էրազով տեսնեի,
Իմ պապերի սուրբ երգիր: