ՀԱՄԱԶԱՍՊԻ ՄԱՀԸ
ՀԱՄԱԶԱՍՊԻ ՄԱՀԸ
Հինգշաբթի գիշեր փետրուար տասնութին,
Համազասպ նստած բանտումը մթին,
Երբ նա լսում էր ձայնը թնդանոթի
Այրում էր սիրտը նման բոցերի։
…Ի զուր է տանչանքդ իմացի՛ր Չեկա
Քո արարքներից վախեցող չկա,
Մեր մեծ ընկերներ վաղուց են նստել,
Ու կատարել են հերոսական դեր։
Ընկնողները կամուրջ, մենք ենք քարավան,
Խրոխտ քայլերով կանցնինք Հայաստան,
Մենք էլ կգործենք գործեր անհամար,
Հետո կմեռնինք Հայ ազգի համար։