ՀԱՅ ՀԱՅ
ՀԱՅ ՀԱՅ
Ես համեստ մի երգիչ եմ, շրջել եմ շատ երկիրներ,
Թողել եմ իմ տունը ջերմ, երգելու երգս հայերեն,
Սիրում եմ իմ հայ ազգիս, աղոթում եմ բոլորիդ
Եվ ուզում եմ տարածել հայ երգը ողջ աշխարհին:
Կրկներգ
Մենք ցիրուցան աշխարհում հեռավոր երկիրներում,
Պանդուխտ ու թափառական, կարօտ սրտով հավիտյան,
Մենք երգենք միշտ հայերեն, աղոթենք միշտ հայերեն,
Չմոռանանք մայր լեզուն, որ մնանք միշտ հայ, հայ, հայ:
Տանում է ինձ տանում է երգս հեռու երկիրներ,
Գնում եմ ու ետ նայում՝ փնտրելով միշտ հայերի,
Ու երբ տեսնեն ինձ հայեր ծարաւ սրտով հայ երգին,
Համբուրում են ջերմագին լսելով իմ երգերին:
Կրկներգ
Շատ խոսքեր կան իմ բերնում, շատ երգեր կան իմ սրտում,
Միայն մեկ բան ասեմ, խնդրում եմ որ ինձ լսեք,
Հեռու ենք մենք հայերս, բայց սրտերով միշտ մոտիկ,
Ըլլանք մեկ սեր միութիւն օտարներ մեզ չխլեն:
Կրկներգ
Գառնիկ Սարգսյան – Հայ Հայ