ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
Հայ կամավորներ, ազատ որդիներ,
Առյուծի նման կանգնենք թուրքի դեմ,
Մենք պետք է ջարդենք թուրքական բանակ,
Լինենք քաջ զինվոր վեհ Դաշնակցության:
Բասեն գավառից հուռա գոչելով,
Տաճկական զորքեր մենք շատ ջարդելով,
Գրիգոր Ավշարյան սուրը ի ձեռին,
Յուր քաջ զինվորով գնում էր առաջ:
Ինքն էր ղեկավար քաջ Ջանփոլադյան,
Հայոց արեգակ Անդրանիկ փաշան,
Կեցցե՛ք դուք հավերժ ձեր քաջ վեհությամբ,
Լինեք պահապան մեր հայ ազգության:
Կարկուտի նման թափեցե՛ք գնդակ,
Մեռնենք էլ հոգ չէ, չլնենք հպատակ,
Մաքուր օդով էլ մենք կզորանանք,
Աստըծո կամքով հառաջ կգնանք:
Սամվել Երանյան – Հայ կամավորներ