ՀԱՅ ՕՐԻՈՐԴՆԵՐ
ՀԱՅ ՕՐԻՈՐԴՆԵՐ
Ես հանեցի սուրս պատյանից,
Արտասուքով օծեցի,
Աստված սիրեք, հայ օրիորդներ,
Եկեք ուխտենք միասին։
Այսուհետև ալ չսիրենք
Կռվից փախչող վախկոտին:
Համբույրի տեղ թույն կամենանք
Թուրքից վրեժ չառնողին:
Քըզի մեռնիմ Տիրան, Տիրան
Վառ Զեյթունի սիրական,
Տիրանի պես քաջեր ունինք,
Արժանի են մեր սիրուն:
Տիրանի պես քաջեր ունինք,
Արժանի են մեր սիրուն:
Վազգենի կին Սորեն ոտքով,
Վառոդ մաղեմ ձեռքերով,
Շուն սուլթանի հետ գործ ունիմ,
Դեռ Զեյթուն չէ ապահով։
Շուն սուլթանի հետ գործ ունիմ,
Դեռ Զեյթուն չէ ապահով։
Սև մազերով սրբեմ փայլուն
Սուրից կաթած արյունը,
Մեղմ համբույրով կե՜ցցե կրկնեմ
Ազատված ձեր Զեյթունը
Հազար էրնեկ ամեն հայ կին
Քաջ ունենա քեզ նման,
Որ կարող է սրով պահել
Հայոց հողը անսասան։
Քըզի մեռնիմ Տիրան, Տիրան
Վառ Զեյթունի սիրական,
Տիրանի պես քաջեր ունինք,
Արժանի են մեր սիրուն:
Տիրանի պես քաջեր ունինք,
Արժանի են մեր սիրուն:
Ակունք – Հայ օրիորդներ