ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
ՀԱՅԵ՛Ր, ՄԻԱՑԵ՛Ք
Հեղինակ` Գուսան Հայկազուն
Հսկա երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես, թշնամիք ուներ:
Բոլոր կողմերից հեռուն, դրացին,
Ձեռք ձեռքի բռնած մեզ բզկտեցին։
Ուս ուսի տված, առյուծի նման
Ետ բերենք հողն ու փառքը հայության։
Կրկներգ:
Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասնենք,
Դեռ ճամփա ունենք, պիտ հասնենք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։
Ախ Նախիջևան, հայոց բնօրրան,
Անթիվ թշնամիքդ եկան անցկացան,
Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան,
Հայաթափվեցիր, հո՛ղ պապենական։
Ուս ուսի տված, առյուծի նման
Ետ բերենք հողն ու փառքը հայության։
Կրկներգ:
Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր…
Պայծառ գալիք է սպասվում հային,
Այս դժվար պահին լինենք միասին,
Չի հանգստացել մեր հին թշնամին,
Ուզում է նորից կոտորել հային։
Ուս ուսի տված, առյուծի նման
Ետ բերենք հողն ու փառքը հայության։
Կրկներգ:
Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր…
Թովմաս Պողոսյան – Հայեր միացեք
Գառնիկ Սարգսյան – Հայեր միացեք
Հարութ Զեյնալյան- Հայեր միացեք
Անհայտ կատարող – Հայեր միացեք