ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐ
ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐ
Թմբուկ զարկեցեք հայոց սարերում,
Խաղաղ օրերն են իջել մայր հողում,
Զարկեցեք քաջեր չունինք քուն դադար,
Աստված վկա էր կռվին մեր արդար:
կրկներգ
Հե~յ ջան հայոց մեր քաջեր,
Հեյ ջան ազգիս պաշտպաններ,
Ձեր նմանները քանի կան
Կծածանվի դրոշը հայկական:
Հերիք մեր մայրեր թափին արտասուք,
Հայոց աշխարհը էլ չտեսնի սուգ,
Չի հանգստացել ոսոխ թշնամին,
Միշտ պատրաստ եղեք ձեր հոգուն մեռնիմ:
կրկներգ
Անկախ Հայաստան դու երկիր հայի,
Քաջ զավակների թող Աստված պահի,
Կրծքով կփակի ճամփան ոսոխի,
Հայ լեզուն պիտի դարերով խոսվի:
կրկներգ
Արամ Ասատրյան – Հայոց քաջեր