ՀԱՅՐԻԿԸ ՀԱՅՈՑ
ՀԱՅՐԻԿԸ ՀԱՅՈՑ
Եկել է գարուն, սոխակը սիրուն
Վարդի թփի տակ, Հայրիկ ջան,
Երգէ հայրենիք։
Ծիծեռնակ, Բազէ, թռչունք համօրէն,
Քաշում են միշտ ա՜խ Հայրիկ ջան,
Օտարաց երկրէն։
Կռունկ մեր պանդուխտ՝ իւր բարձր դիրքով,
Փութայ ձայն տալ մեզ, Հայրիկ ջան
Հայրենեաց սիրով։
Վասպուրականի երիտասարդներ
Եւ օրիորդներ, Հայրիկ ջան
Քաշեն հառաչանք։
Պատանիք, մանկունք,օրիորդք, կուսանք,
Հայրիկ կանչելով, Հայրիկ ջան
Քաշեն հառաչանք։
Մեր սիրտն ու հոգին քու հոգւոյդ ղուրպան
Հրեշտակ՝ հայ ազգի, Հայրիկ ջան
Դարձիր Հայաստան։
Մեր սիրտն ու հոգին դու մորմոքեցիր,
Քաղցր, անուշիկ Հայրիկ ջան
Թողիր գնացիր։
Վոսփորի ափեր, գիտեմ, չես սիրում
Վարագայ վանքիդ, Հայրիկ ջան
Կարօտ ես քաշում։
Հրաժարական քարոզդ տուիր,
Խեղճուկ սրտերնուս, Հայրիկ ջան
Կրակ վառեցիր։
Իսկ երկուշաբթի, որ օրն էր Աւագ,
Ի սուրբ Յակոբէն, Հայրիկ ջան
Դառնայիր արագ։
Ու՛ր որ ալ լինես, Ու՛ր որ ալ երթաս
Քու փայլուն ջահէդ, Հայրիկ ջան
Մեզի լոյս կու տաս։
Եւրոպ՝ ճանաչէ բարձր արժանիք,
Մինչ քու կարօտովդ, Հայրիկ ջան
Կայրինք.տոչորինք։
Ջորջ Թութունջյան – Հայրիկին Հայոց
Հարութ Քյոսայան – Հայրիկին Հայոց