ՀԱՅՈՒ ՈՐԲԻԿ
ՀԱՅՈՒ ՈՐԲԻԿ
Այ հայու որբիկ, այ անտեր որբիկ,
Բնից հալածված տարաբախտ որբիկ,
Աղոթքը անզոր շուրթերիդ գամված,
Ուր ես թափառում էդպես շվարած:
Այ որբիկ, տունդ ավերակ դարձավ,
Շիրիմդ, ավաղ, մի հրե անձավ,
Մի բուռ հողն ինչ է, մի քար էլ չկար,
Ծածկեր ծվատված մարմինդ տկար:
Բայց գիտեմ կգա օրն այդ վրեժի,
Ու քար մարդկության միտքը կշարժի,
Եվ քո իղձերը՝ անկատար որոշ,
Կդառնան ազգիս սուրբ գերբ ու դրոշ:
Անհայտ կատարող – Հայու Որբիկ