ՀՊԱՐՏ ԳՆԱՑԵՔ
ՀՊԱՐՏ ԳՆԱՑԵՔ
խոսք և երժ.՝ Գուսան Հայկազուն
Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք,
Վարդանի արյունն է ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:
Կրկներգ։
Ինչքան էլ որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:
Քաջերի կորստով ցավել ենք դարեր,
Հողերի կորստով` հազարամյակներ,
Այժմ շատ են պետք մեզ հաղթանակներ,
Դեպ փառք ու հաղթանակ, այսպես գնացե՛ք:
Կրկներգ։
Ինչքան էլ որ…
Դուք մեր նախնյաց հողը նորից ե՛տ բերեք,
Մեր հայկազյան փառքը նորից ե՛տ բերեք,
Մուշն ու Սասուն, Արարատը ե՛տ բերեք,
Դեպ Արցախ, Մուսալեռ բարով գնացե՛ք:
Կրկներգ։
Ինչքան էլ որ…
Սամվել Երանյան – Պատերազմ եք գնում
Անհայտ կատարող – Պատերազմ եք գնում
http://ergir.am/wp-content/uploads/2017/01/Paterazm-eq-gnum-Hayrenasirakan.wma
Նունե Եսայան – Պատերազմ եք գնում
Գառնիկ Սարգսյան – Պատերազմ եք գնում
Պատերազմ եք գնում
Երգը պատկանում է Գուսան Հայկազունի գրչին: Շատերը գիտեն թե, Վարդանի արյունն է ձեր մեջ իմացեք տողերով հեղինակը ի նկատի ունի Վարդան Մամիկոնյանին: Իրականում հեղինակը ի նկատի է ունեցել Արցախյան ազատամարտիկ Վարդան Ստեփանյանին (Դուշման Վարդան): Ըստ մեզ հասած տարբերակի, Վարդանի մահից հետո, Վարդանի ընկերների ոգին շատ շուտ ընկնում է, ու այս երգի նպատակն է եղել առաջին հերթին քաջալերել Վարդանի զինակիցներին, ինչը հաջողվեց հեղինակին:
1988թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ: «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»: Ժողովրդական հավաք ի պաշտպանություն Արցախյան շարժման Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ: «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ:Ես զինվորն եմ իմ երկրի»,-հետո ավելացրել, որ ոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին: «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից … Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի(Արմեն Երիցյան) և Արայիկի(Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին` Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում` Եռաբլուրում:
❤️