Ի ԶԵՆ ՀԱՅԵՐ
Ի ԶԵՆ ՀԱՅԵՐ
Ի զե՛ն հայեր, ի սուր եւ ի հրացան,
Տաճկահայաստանից կոչում է մի ձայն,
Լեռնից լեռ թնդում է ահեղ հրաման,
Թռէ՜ք հայեր, թռէ՜ք դէպի Հայաստան։
Դէպի, դէպի, դէպի Հայաստան,
Թռէ՜ք հայեր, թռէ՜ք դէպի Հայաստան։
Արեւելք, արեւմուտք, հարաւ եւ հիւսիս,
Դղրդաց ու թնդաց քաղցր աւետիս,
Հայկայ քաջ զաւակաց առոյգ կրծքերից,
Ազատութիւն հնչեց ամէն կողմերից։
Ամէն, ամէն, ամէն կողմերից,
Ազատութիւն հնչեց ամէն կողմերից։
Փրկութեան աւետիք առած Ի բերան,
Խումբ խումբ հայեր դէպի Տաճկահայաստան,
Դիմում են ցնծութեամբ իբրեւ հարսանիք,
Ուխտած՝ սուրբ արիւնով փրկել հայրենիք։
Փրկել, փրկել, փրկել հայրենիք,
Ուխտած՝ սուրբ արիւնով փրկել հայրենիք։
Տաճկահայաստանը ոտքի է կանգնում,
Արիւնածարաւ վրէ՜ժ, վրէ՜ժ է գոռում,
Արիւնով ներկուած են բոլոր դաշտերը,
Արիւնով ներկուած են բոլոր դաշտերը։
Բոլոր, բոլոր, բոլոր դաշտերը,
Արիւնով ներկուած են բոլոր դաշտերը։
Թշնամին զարհուրած փախուստ է դիմում,
Անթիւ աւար ու գանձ իր յետին թողնում,
«Յաղթութիւ՜ն, յաղթութիւ՜ն» գոչենք միաձայն,
Թշնամին պարտուած է, կեցցէ՛ Հայաստան։
Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛ Հայաստան,
Թշնամին պարտուած է, կեցցէ՛ Հայաստան։
Մկրտիչ Մկրտչյան – Ի զեն, հայեր