ԿԵՆԱՑ ԵՐԳ
ԿԵՆԱՑ ԵՐԳ
Սուրեր հագեցան և դրին պատյան,
Թշնամին արյան շարաններ դարձավ:
Երգերը հայոց թնդում են ուրախ,
Գինիներով հոն Արցախն էր անկախ:
Եկ, խմենք կենացներ,
Կենաց մեր ազգին,
Մեր հերոս ազգին,
Հայոց քաջերին:
Տվին մեծ հարված թշնամու զորքին,
Արձագանքն առավ համայն աշխարհին:
Համայն աշխարհը լուռ էր մնացել,
Երբ թշնամին անմեղ հայեր կջարդեր:
Եկ, խմենք կենացներ,
Կենաց մեր ազգին,
Մեր հերոս ազգին,
Արցախ քաջերին:
Նորից հայություն՝ հարություն առած,
Երազը իր լուսե ձեռքին էր բռնած:
Երազում էին ջնջել հայություն,
Ավաղ, չգիտցան արյան հայություն:
Եկ, խմենք կենացներ,
Կենաց մեր ազգին,
Մեր հերոս ազգին,
Հայոց քաջերին:
Շահե Սեկայան – Կենաց երգ