ԿԵԴՐՈՆԻՑ ԱՌՆԵՆՔ ՀՐԱՄԱՆ
ԿԵԴՐՈՆԻՑ ԱՌՆԵՆՔ ՀՐԱՄԱՆ
Կեդրոնից առնենք հրաման,
Կռվելով մտնենք Հայաստան,
Հայու զինվոր, հոգուդ ղուրբան,
Թող թուրքերը քեզնից դողան:
Կրկներգ
Խումբերը՝ դէպի Հայաստան,
Առնենք սուր և հրացան,
Երթանք մեր Մայր Հայաստան,
Հերոսների օգնության:
Խումբերը մտան Էրզրում,
Սարսափը տիրեց թուրքերուն,
Գացեք ըսեք սուլթաններուն,
Որ Հայաստանն հանձնեն հայուն:
Կրկներգ
Երզնկայեն մինչև Կարին
Մաքրեցին թուրք ցեղերին,
Մեկն էր Մուրատ Սեբաստացին,
Մյուսն էր Շապին – Գարահիսարցին:
Կրկներգ
Ջորջ Թութունջյան – Կեդրոնից առնենք հրաման