ԿԻԿՈՆ
ԿԻԿՈՆ
Խոսք՝ Չարխի – Ֆալաք (Վան)
Զույգ եզ ունիմ ծախու կուտամ,
Ի˜նչ էլ որ տան, պիտ ծախեմ,
Զիմ Կիկոյին թիվենք մ’առնեմ
Տանեմ գրեմ ֆիդայի:
Ամիս մին օր մնացել է,
Դառնա քսանմեկ տարի,
Զիմ Կիկոյի ինչն է պակաս,
Զոր չեն գրեր ֆիդայի:
Ելիր լաո, մի քնանար,
Ձգենք մեր շահ, աշխատանք,
Օտարներեն օգուտ չունինք,
Ելիր կապե քո թվանք:
Ա˜խ, տեր Աստված, հոգիս, չառնես,
Ես զիմ Կիկոն տեսնեի`
Թևեին թիվենկ, դոշին ֆիշենկ,
Ա˜խ, այն օրը մեռնեի:
Շահե Սահակյան – Շահե Սահակյան – Կիկոն
Ջորջ Թութույնջյան – Կիկոն
Անհայտ կատարող – Կիկոն
Փոլ Բաղդադլյան – Կիկոն
Շուշան Պետրոսյան – Կիկոն