ԿԻԼԻԿԻԱ
ԿԻԼԻԿԻԱ
Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն ի բույն դառնա,
Երբոր ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև:
Տես ի դաշտերն ու Նորիո,
Լյառն Լիբանան և յուր մայրեր,
Տես ի երկիրն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ:
Կղզի, նման լիչք մեր Կիպրյա,
Եվ ոչ մեկ վայրն է արդարև,
Գեղեցիկ, քան զիմ կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետոր արև:
Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կտարվի.
Հասակ մը, ուր հոգին մեր տենչ`
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև,
Երթամ ննջեմ զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև: