ԿՈՉ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
ԿՈՉ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Հայ երիտասարդ շուտ շտապեցեք,
Րոպեն շատ թանկ է` առաջ քայլեցեք,
Օտարք հայերիս կասեն վախկոտ են,
Քաջութեան դրոշ շուտուց պարզեցեք:
Միթե մենք քաջ Վարդանի ցեղից չենք,
Մեկս հազարի դեմ միշտ կկռվենք,
Մի ժամանակ մենք շղթայված էինք,
Հիմա ազատ ենք և ունինք շատ զենք:
Օգնության հասան քաջ Խանն ու Մուրադ,
Ճիշտ հայու զավակ ծնունդ անարատ,
Մահացի Գրիգոր և երկու Արշակ,
Գնդակ թափում են կարկուտից արագ:
Քաջ Թումանյանցը, որսորդ Գևորգը,
Կազմել, պատրաստել են իրենց խմբերը,
Եւ դաշնակցության դրոշակի ահից,
Սարսափահար փախչում են թուրքեր: