ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Սարերում բացվել են կակաչները,
Սարերում հրդեհ է իսկական,
Լավագույն տղերքը հեռանում են,
Որ երբեք, երբեք էլ ետ չգան։
Երբ նորից բացվեն գարնան դռները,
Ու ծոցվոր հարսները մայրանան,
Կհիշվեն հավերժ այն անունները,
Տղերքի, որոնք արդեն չկան։
Կրկներգ
Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր։
Ես գիտեմ, և սա է իսկությունը,
Ձեր երդումը՝ գինն էր ձեր արյան,
Նոր ծնվածների արիությունը,
Կապվելու է ձեզ հետ անպայման։
Կրկներգ
Իսկ այնտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը,
Կարմիր տառերով իրենց արյան։
Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն է,
Ուր չկան վեճեր կուսակցական,
Մենք կասենք կեցցե Դաշնակցությունը,
Հայ Դաշնակցությունը իսկական։
Կրկներգ
Ռուբեն Հախվերդյան – Լավագույն տղերքը հեռանում են