ԼԻԲԱՆԱՆԻ ՋԱՆ ՏՂԵՐՔ
ԼԻԲԱՆԱՆԻ ՋԱՆ ՏՂԵՐՔ
Լիբանանի դաժան կռվում
Զոհված ջիգյար ջա՜ն տղաներ,
Էն ինչ անքուն մութ գիշեր էր,
Որ Ձեզ խլեց մեզանից։
Դուք Ձեր գարուն կյանք չտեսած
Էն չար բախտն էր, որ Ձեզ խլեց,
Տխուր-տրտում բաժանվեցիք
Ծնողներից ու մեզանից։
Անդրանիկի, Սերոբ փաշի, Քաջ Մուրադի ջա՜ն կորյուններ,
Գուսանը Ձեր հոգուն մատաղ,
Դուք մեր հայոց հույսն ու սերն եք․
Հայրենիքի սերը վկա
Մի օր շուտով մենք միասին
Պիտի հասնենք մեր մուրազին՝
Ազատ անկախ Հայաստանին։
Լուսինն անգամ խավարել է Լիբանանի պարզ երկնքում,
Նաև կարծես լաց է լինում
Մեր սրտերում, հոգում մեր։
Դուք մեր ջիգյար ջա՜ն տղաներ,
Ձեր արյունով մենք երդվում ենք
Մենք Ձեզ հետ ենք ամեն վայրկյան
Ու երդվում ենք Ձեզ հետ լինել։
Անդրանիկի, Սերոբ փաշի, Քաջ Մուրադի ջան կորյուններ,
Գուսանը Ձեր հոգուն մատաղ
Դուք մեր հայոց հույսն ու սերն եք․
Հայրենիքի սերը վկա
Մի օր շուտով մենք միասին
Պիտի հասնենք մեր մուրազին՝
Մեր Արաքսին ու Մասիսին։
Քրիստաֆորի ու Ռոստոմի, Զավարյանի քաջ կորյուններ,
Գուսանը Ձեր հոգուն մատաղ
Դուք մեր հայոց հույսն ու սերն եք․
Հայրենիքի սերը վկա
Մի օր շուտով մենք միասին
Պիտի հասնենք մեր մուրազին՝
Ազատ անկախ Հայաստանի՜ն։
Սահակ Սիսլյան – Լիբանանի ջան տղերք