ԼՈՒՍԻՆԸ ԱԼ ԿԱՐՄԻՐ Է ՀԱԳԵԼ
ԼՈՒՍԻՆԸ ԱԼ ԿԱՐՄԻՐ Է ՀԱԳԵԼ
(Վահե Բաղդասարյանի հիշատակին)
Խոսք՝ Ռաֆիկ Ղազինյանի
Եր.՝ Սահակ Սահակյանի
Լուսինը ալ կարմիր է հագել,
Առավոտ գրոհ է լինելու,
Ումի՞ց է այս արյունը կաթել,
Լուսինը ալ կարմիր է հագել:
Լուսինը ալ կարմիր է հագել,
Առավոտ ի՞նչ զոհ է լինելու,
Առավոտ գրոհ է լինելու,
Լուսինը ալ կարմիր է հագել:
Լուսինը ալ կարմիր է հագել,
Մահն է տես, մեզանից բամբասում,
Ու՞մ հերթն է մեզանից, չի ասում,
Լուսինը ալ կարմիր է հագել:
Մայրդ քեզ տեսել էր երազում,
Այն ի՞նչ աստղ էր երկնքից կաթել,
Մահն է, տես, մեզանից բամբասում,
Լուսինը ալ կարմիր է հագել:
Սահակ Սահակյան – Լուսինը ալ կարմիր է հագել
ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
(1972-1993)
Ծնվել է Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում, ուսուցչի ընտանիքում: Ավարտել է կենսաբանական թեքումով հատուկ միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել է Երևանի պետական բժշկական համալսարանում: 1990թ. Թալինի ջոկատի կազմում մասնակցել է Մեղրիի, Նյուվադիի պաշտպանական մարտերին: 1991թ. Հայկ եղբոր հետ մեկնել է Արցախ և մասնակցել Կրկժանի, Մալիբեյլիի, Շուշիի, Լաչինի ազատագրման մարտերին: 1992թ. հոկտեմբերի 17-ին միացել է Շահենի «Եղնիկներ » պարտիզանական ջոկատին: Մասնակցել է Թարթառի ձախափնյա տարածքների ազատագրմանը: Զոհվել է 1993թ. հունիսի 13-ին՝ Դաստակերտ գյուղի մոտ:
ՀՅԴ անդամ է: Պարգևատրվել է «Մարտական Խաչ » 2-րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համա »> մեդալով:
Հանգչում է Կաքավաձորի Եղբայրական գերեզմանատանը: