ՄԵԿՆՈՒՄ
ՄԵԿՆՈՒՄ
Մի՛ հեծեր, մա՛յր իմ, մի՛ հեծեր,
Չէ թե կը մեռնիմ,
Տարիքս է քսան տարեկան,
Փափագս չեմ առած:
Գոռաց փողը պատերազմի,
Զենքեր թնդացին,
Հայ կտրիճներ ռումբ ի ձեռին,
Խումբ-խումբ քայլեցին:
Տուր ձեռքերդ, մայրի՛կ, սիրեմ,
Կրկին համբուրեմ.
Հայոց թաղն է կռիվ, արյուն
Պարտքս կատարեմ:
Տուր զենքերս, քաղցրիկ մա՛յր իմ,
Ես պիտի երթամ,
Տուր ձեռքերդ մեյ մ՛ալ սեղմեմ,
Գուցե չդառնամ:
Մի լար մայր իմ, մի ողբար մա՛յր իմ,
Սիրտս փղձկեցավ,
Բայց չեմ կարող ես մոռանալ,
Կռվի պի՛տ երթամ:
Հայրեր կու լան, մայրեր կողբան,
Սիրտ չի դիմանար,
Պատերազմի դաշտին վրա,
Զենքեր կը թնդան:
Կապույտ երկինք գույնզգույնով
Կամար է կապեր,
Մեր հայ տղոց սիրտերն ալ
Խավար է պատեր:
Սրբի՛ր աչքդ, ազնիվ մա՛յր իմ,
Ինչո՞ւ կարտասվես,
Մի՛ լար, մա՛յր իմ, մի ողբար, մա՛յր իմ,
Թե զիս կը սիրես:
Տուր զենքերս, քաղցրիկ մա՛յր իմ,
Ես պիտի երթամ,
Տուր մայրական օրհնությունդ,
Մի քիչ զորանամ:
Հաջողություն մեզ մաղթեցեք,
Ծերունի հայրեր,
Ձեզ կը թողում իմ սգալի,
Մայրեր և քույրեր,
Մայրեր և քույրեր,
Մայրեր և քույրեր…
Վիգեն Դիշգեկենյան – Մեկնում