ՄԵՐՈՒԺԻՆ
ՄԵՐՈՒԺԻՆ
Մի մանուկ էր նա տարիներ առաջ՝
Տարոն աշխարհի խոր վշտի սնած,
Անունը Մերուժ, հսկա որսկան մի,
Թշնամու արյան ծարավ պատանի:
Զարկ, զարկ հայորդիք,
Զարկ մեր թշնամուն,
Կոտորեց մըզի,
Ավերեց մեր տուն:
Էրգրի տերերը,
Ընկան մահարկու,
Լալով մնացին
Մուշ, Վան ու Սասուն:
Սոսկումն ահավոր, սարսափն ահագին,
Սև ամպն էր չոքել Արցախ աշխարհին,
Իսկ մեր Մերուժան՝ կտրիճ անվեհեր,
Պատերազմ մեկնեց առանց հրավեր:
Սրբազան կռվի ճակատամարտին
Մերուժ զոհ գնաց դուշման գնդակին,
Չաուշի նման նահատակվեցավ,
Նախնյաց պսակին նա արժանավցավ:
Արտասվող երգիչ հուզված գրեցի,
Քո փառքի համար երգ հորինեցի,
Մատաղ սերնդին բացատրեցի,
Աշնակցիներին նվեր ղրգեցի:
Ներսիկ Իսպիրյան – Մերուժին
Ներսիկ Իսպիրյան – Մերուժին