ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
հեղինակ` Աշուղ Գևորգ
Երասխավանը դարձավ նոր Սուլուխ,
Պայթեց նոր գնդակ ինչպես հրաբուխ,
Դեռ չբոլորած քսանութ տարին,
Դաժան գնդակը գտավ Հայ քաջին:
Կրկներգ.
Դե ոտքի ելեք, ով Հայոց քաջեր,
Ասկյար չպղծե մեր սուրբ խաչքարեր,
Թող ցեղերն այդ բիրտ ու թափառական,
Սարսափով թողնեն հողը հայկական:
Բազում հայ քաջեր ոգու ուժ առան,
Վեհ գաղափարի մարտիկներ դառան,
Եռագույնը մեր դեռ կհասնի Վան,
Որ նորից թնդա անկախ Հայաստան:
Կրկներգ.
Ծիծեռնակաբերդ մեր սուրբ բարձունքում
Շատ քաջերի պես նա էլ է հանգչում
Էտ ինչպե՞ս ընկար և ու՞մ գնդակից
Վեր կաց ով Մովսես, վեր կաց խոր քնից:
Կրկներգ.
Գառնիկ Սարգսյան – Մովսես Գորգիսյանի հիշատակին
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ
Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։
Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։
Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։
Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Հանգչում է Ծիծեռնակաբերդի բարձրունքում: