ՄՈՒՍԱԼԵՌՑԻ
ՄՈՒՍԱԼԵՌՑԻ
Մենք` մուսալեռցիք, բնիկ հերոս ենք,
Իրար նայելով կքաջալերվենք:
Վախը ինչ բան է երբեք չգիտենք,
Քանի որ իրար թև ու թիկունք ենք:
Մենք յոթը գյուղով լեռը բարձրացանք,
Թշնամու առաջ պատերազմեցանք:
Քառսուն օրվա մեջ շատ զոհեր տվինք,
Թշնամու առաջ չխոնարհվեցինք:
Մեր Մուսա լեռներ լրիվ ծառաստան,
Կոչվում Էր նաև փոքրիկ Հայաստան:
Հա’յ մուսալեռցի, ջա’ն մուսալեռցի,
Թշնամու առաջ չխոնարհվեցիր:
Ես մուսալեռցի Կարո մի երգիչ,
Իմ ձեռքին ունեմ թուղթ ու գրիչ:
Գրում եմ երգս հայ ազգն իմանա,
Ինձանից հետո հիշատակ մնա: