ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ԳՅՈՒՂԵՐԻՆ
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ԳՅՈՒՂԵՐԻՆ
Մուսա լեռան գյուղերեն Այնճար եկած ենք,
Անտանելի նեղություններ կրած ենք,
Ազգին համար թուրքերուն դեմ կռված ենք,
Մեր հայկական դրոշին նվիրված ենք:
Մենք մեր դրօշակը միշտ բարձր պիտ պահենք,
Հայ ծնած ենք, ախպէր ջան, պէտք է հայ մեռնինք:
Պիտ երթանք Մուշն ու Վան, վերաշինենք տուներ
Կորսվեցեք մեր երկրեն, վատթար շուն թուրքեր:
Անոթի, ծարավ, մենք չենք մոռանար,
Չենք ուզեր Մայր Հայաստանեն հեռանալ,
Մեր ծրագիրը երբեք չընդունիր
Մեր պապենական անունը մոռնալ,
Պիտի գանք Հայաստան, վերաշինենք տուներ,
Հեռացէք մեր երկրէն, դուք թշնամիներ:
Արդահան, Մուշն ու Վան, պիտ լինի մեկ սահման
Հայ ծնած ենք, հայ եղբայր, պետք է հայ մեռնինք:
Մեզի պէտք է դպրոցի վարժապետներ,
Քրիստոնէութեան կրօնքի վարպետներ,
Մեր զաւակները մկրտող տէրտէրներ,
Սուրբ եկեղեցահայր, սուրբ վարդապետներ.
Օր մը պիտ միանան զաւակները Հայկին,
Կապիկի պէս պիտ դողաս, վախկոտ թշնամի:
Օր մը պիտ միանան զաւակները Հայկին,
Կապիկի պէս պիտ դողաս, վախկոտ թշնամի:
Աշխարհիս չորս կողմը ցիրուցան եղանք,
Ազատության համար մենք նվիրվեցանք
Ամեն ազգի համար մենք միշտ կռվեցանք,
Պատերազմի դաշտերը նահատակվեցանք,
Կսիրենք միություն, ամեն ազգի տերություն,
Պետք է մենք ալ ունենանք մեր անկախություն:
Կսիրենք միություն, ամեն ազգի տերություն
Կեցցե, կեցցե Հայաստան, համայն հայության:
Շահե Սեկայան – Մուսա լեռան գյուղերին