ՄՈՒՇ
ՄՈՒՇ
Այսօր գիշեր երազիս մեջ Մուշը տեսա, Մուշը տեսա,
Մեր արտի մեջ կորեկի տեղ հուշը տեսա:
Ավեր-անտեր, թաղեր-մաղեր հավքերը լուռ,
Մշո լանջին փռված դժնի Մուշը տեսա,
Դժնի Մուշը տեսա, դժնի Մուշը տեսա…
Կրկներգ
Հեյ գիտի Մուշ, հեյ գիտի Մուշ,
Կանաչ դաշտեր, ջրեր անուշ, արև օրիդ իջավ մշուշ,
Հեյ գիտի Մուշ, իմ սիրուն Մուշ…
Պապիս համար տուն էիր դու, օրրան դառար, բարձր ես իմ Մուշ:
Գերի դառած, միշտ անմոռաց իմ հայրենիք, իմ հայրենիք,
Վանքերին քո տեր է հիմա գորշ բորենին:
Որոտ ու շանթ իջեք, պատժեք անօրենին,
Մշո դաշտին իջած լալկան ղուշը տեսա,
Լալկան ղուշը տեսա, լալկան ղուշը տեսա…
Կրկներգ
Ով մշեցի հույսդ պահիր վառ ու անմար, վառ ու անմար,
Մի բարի օր քո թոռները տուն կդառնան:
Անեծք նրանց, ովքեր Մուշը կմոռանան,
Քեզ գուժ տալով վաղվա, արդար ուժը տեսա,
Արդար ուժը տեսա, արդար ուժը տեսա…
Կրկներգ
Վայ լե՜ լե՜ լե՜, վայ լե՜ լե՜ լե՜,
Կանաչ դաշտեր, ջրեր անուշ, արև օրիդ իջավ մշուշ,
Վայ լե՜ լե՜ լե՜, Վայ լե՜ լե՜ լե՜…
Պապիս համար տուն էիր դու, թոռան համար, դարձել ես մի հուշ:
Համլետ Գևորգյան – Մուշ