ՆՐԱՆՔ
ՆՐԱՆՔ
Նրանք ընկան, տառապյալ ու անզոր
Որբացած, անտունի, տարագիր պանդուխտներ
Ավաղ, ընկան, անարգված ու վիրավոր
Անշիրիմ արյունով, խոշտանգված էակներ:
Նրանք ընկան, մոռացված ամենքից,
Թշվառներ, լքված, անկարեկից ու անօգ
Ավաղ, ընկան, մոռացված աշխարհից,
Ու մահվամբ շղթայված, մեռնում են անողոք:
Երբ գարուն էր սիրավառ, զարդանքի վարդաբույր,
Մինչ հայրենի հողից հեռացված դառնագին:
Մարդկության հեգվացված էակներ ամենուր
Անշիրիմ ու խոշտանգված, ատելի ամենքին
Նրանք ընկան, անզոօր, անվերադարձ,
Եվ չկար մարդկություն, չկար խիղճ ու աստված,
Ամտարբեր ու անզգա, մնացին թշվառ,
Մորմոքներ կրծքիս ներս, լուռ մարեցին:
Նրանք ընկան, տենչերով անավարտ,
Երգերով, վերքերով, երբ գարուն էր բուրավետ:
Երբ նրանք ունեին սիրո երգ ու հավատ
Բայց, ավաղ, թաղվեցին, լուռ ու մունջ առհավետ
Նրանք ընկան, որբացած, վիրավոր,
Մի անմեղ ժողովուրդ, երբ ուներ հող հայրենի,
Մինչ մորմոքում է դեռ սիրտս հեգ, մենավոր,
Նրանց բյուր ցավերից, նրբանցին հայ գերին:
Սակայն մենք ինչպես Փյունիկ հառնեցինք
Հավատով սրբազան, տենչերով սիրասուն
Երբ Հայկի և Արայի, ազգն ենք հայանուն
Եվ ունենք հայրենիք, Արարատ և Սփյուռք,
Նրանք ընկան, բայց ոչ լուռ, մոռացված
Ապրում են հավերժում, սուրբ հավատով լեցուն
Եվ իմ այս հայկական խոսքերով մեր Մաշտոցյան
Երգում եմ ես սիրավառ, իմ անգին հայրենիք:
Հարութ Փամբուկչյան – Նրանք ընկան