ՕՐՈՐ ԲԱԼԱ ՋԱՆ
ՕՐՈՐ ԲԱԼԱ ՋԱՆ
Դա շապիկն էր այն քաջ մարդուն, բալա ջան,
Որ քեզի նա հայր էր կոչվում, օրօր օրօր, բալա ջան։
Առավոտյան ժամը յոթին, բալա ջան,
Պատերազմում հայրդ սպանվեց, օրօր օրօր, բալա ջան։
Նա զոհ գնաց վատի սրին, բալա ջան,
Դու հայրազուրկ` որբ մնացիր, օրօր օրօր, բալա ջան։
Կաթս քեզի հալալ կանեմ, բալա ջան,
Երբ քաջի պես կռվիլ սորվիս, օրօր օրօր, բալա ջան։
Դե՛հ մեծացիր, շուտ բոյ քաշիր, բալա ջան,
Վատի արյուն խմել սորվիր, օրօր օրօր, բալ ջան։
Վրե՛ժ, վրե՛ժ, չար ոսոխից, բալա ջան,
Խանասորը քեզ կանչում է, օրօր օրօր, բալա ջան։
Գառնիկ Սարգսյան – Օրոր բալա ջան
մեր սերունդներին հայրենասիրության դասեր պիտի տանք դեռ օրօրոցից , մենք շատ հայրենաշունչ օրօրոցայիններ ունենք , խնդրում եմ դրանք էլ ավելացրեք կայքում
https://youtu.be/NWsZd87-QMQ
https://youtu.be/daUsuvsexyI
https://youtu.be/NGCTf7p_i3k