ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Օտարություն այսքան տարով,
Գուլամ կարոտով, կարոտով,
Մեր խնդիրքը չլուծվավ շուտով,
Համբերե հոգիս, համբերե:
Երկիր մը ունինք մենք Հայաստան,
Ինչու կապրինք օտարության,
Սա է հույսը ողջ հայության,
Համբերե հոգիս, համբերե:
Սասնո ջրեր զուլալ, վարար,
Մենք էլ այստեղ ծարավ-ծարավ
Չեղավ մեկը կանչե հավար,
Համբերե հոգիս, համբերե:
Հեռացել եմ հայրենիքես,
Բաժանվել եմ ընտանիքես,
Անշուշտ օրմը պիտ միանանք,
Համբերե հոգիս, համբերե:
Հրաման տվեք, որ կատարեմ,
Թուրքին բռնեմ ոտքեն կախեմ,
Կաշին քերթեմ ծախու հանեմ,
Դաշնակցության փամփուշտ գնեմ:
Յոթը թիթեղ կարմիր ոսկին,
Չեմ հավատար թուրքի խոսքին,
Ով որ կսե վախկոտ է հայը,
Բերնին կուտամ արյան համը:
Հայերս ենք մենք պատվական,
Քաջեր ունին դաշնակցական,
Ֆիդայիներ ձեզի ղուրբան,
Թեհլերյաններ մեզի պաշպան:
Սրտիս ներսում ծագեց կրակ,
Կայրե ինձ ամեն ժամանակ,
Հայրենիքես չկար նամակ,
Համբերե հոգիս, համբերե:
Մայրիկ դրսում արև ծագավ,
Էրթանք եստեղ դադար չկա,
Արար աշխար թող իմանա,
Դաշնակցություն կա կմնա:
Գառնիկ Սարգսյան – Օտարություն
Ջորջ Թութունջյան – Օտարություն
Օնիկ Դինջյան – Օտարություն
Փոլ Բաղդադլյան – Օտարություն
Ռազմիկ Մանսուրյան – Օտարություն