ՊԻՏԻ ԳՆԱՆՔ
ՊԻՏԻ ԳՆԱՆՔ
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Ախ, էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացավ,
Հույսը միայն աստծո վրա՝ սրի դերը ուրացավ,
Խաչով լինի, գրչով լինի՝ պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չե՛մ տեսնում,
Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում,
Ուժն է հարգի, լա՛վ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Հայկազուն եմ՝ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,
Հալածանքից, բռնությունից, աստծո տված ցավերից,
Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
* * *
Եվս մեկ տուն, ավելցարած Ներսիկ Իսպիրյանի կողմից
Հայ զավակ եմ հավատում եմ, իմ երկիրը կտեսնե,
Յաթաղանի լեզուն կտրող, հայոց ձեռքը կտեսնե,
Մենք չտեսնենք, մեր որդիքը, թոռից թոռը կտեսնի,
Հրով լինի, սրով լինի պիտի գնանք, վաղ թե ուշ:
Հեղինակը համամիտ չէ ավելացրած տան հետ, քանի որ կարծում է, որ, ոչ թե <<եթե մենք չլինենք, մեր որդիները կտեսնեն>>, այլ հենց մենք պիտի տեսնենք մեր երկիրը….
Սամվել Երանյան – Պիտի Գնանք
Ներսիկ Իսպիրյան – Պիտի Գնանք
Էդուարդ Բեգլարյան – Պիտի Գնանք
Աղասի, Ռուբեն, Երվանդ – Պիտի Գնանք
Աղասի Իսպիրյան – Պիտի Գնանք(1)
Աղասի Իսպիրյան – Պիտի Գնանք(2)
Գոհար Հովհաննիսյան – Պիտի Գնանք
Րաֆֆի Հալեպլյան – Պիտի Գնանք
Տեսահոլովակ
Սամվել Երանյան – Պիտի գնանք