ՔԵԼԵ ԼԱՈ
ՔԵԼԵ ԼԱՈ
Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր,
Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար,
Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:
Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ կծովնա,
Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:
Հոն արոսներ կտուց-կտցի կերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կծափին,
Քարեր առանց մըզի արցունք կթափին,
Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:
Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր,
Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:
Ֆլորա Մարտիրոսյան — Քելե լաո
Համլետ Գևորգյան — Քելե լաո
Անհայտ կատարող — Քելե լաո
Նունե Եսայան — Քելե լաո
Ռիմա Սարիբեկյան — Քելե լաո
Զուլալ — Քելե լաո