ՌԱԶՄԱԿՈՉ
ՌԱԶՄԱԿՈՉ
Այս հողը, այս երկիր Նաիրին,
Որ դարեր տանջված է եղել,
Որն ահա ութսուներկու տարի
Մոռացել էր կռիվ ու Եղեռն։
Կրկներգ
Մեր փոքրիկ հանճարեղ այս հողը
Անդունդի առաջ է կրկին,
Պաշտպանիր անցյալի կոթողը,
Գալիքը կերտողին փրկիր։
Այս հողը, որ և՛ հին և՛ նոր է,
Մանուկ է միության գրկում,
Պաշտպանիր քո կրծքով դու մորը,
Որ ապրի մանուկը քնքուշ։
Մեր հին, բայց նորածին այս հողը
Մեռած է առանց մոր գրկի։
Բարձրացի՛ր, ավազակն ու գողը
Մտել է մեր հողը կրկին։
Կրկներգ
Մեր հին, բայց նորածին այս հողը
Մեռած է առանց մոր գրկի։
Բարձրացի՛ր, ավազակն ու գողը
Մտել է մեր հողը կրկին։
Կրկներգ
Գառնիկ Սարգսյան – Ռազմակոչ