ՍԱՐԳԻՍ ԿՈՒԿՈՒՆՅԱՆԻՆ
ԿՈՒԿՈՒՆՅԱՆԻ ԵՐԳԸ
Խոսք` Քրիստափոր Թադևոսյանի
Երբ ալեկոծ ծովի վրա
Իմ մակույկս խորտակվի,
Ես փրփրադեզ ալյաց մեջը
Դեռ իմ հույսս չեմ կտրի:
Բոլոր ուժովս և համարձակ
Բազուկներս կշարժեմ,
Ալիքները պատառելով
Դեպի ափունք կթռչեմ:
Անհավասար այս կռվի մեջ
Թէ ուժերս ինձ թողնեն,
Ալիքները հորձանք տալով
Դեպի անդունդ զիս մղեն:
Այն ժամանակ գետ սփոփանք
Ես գտնում եմ նրա մեջ,
Որ մեռնում եմ քաջի նման
Կռիվ տալով մինչև վերջ:
Ես Կուկունյան Սարգիս անուն
Աքսորման մեջ ինկած եմ,
Ազատության սիրույն համար
Կյանքս ու հոգիս զոհած եմ:
Ձեռքերս շղթա, ոտքերս շղթա
Մութ բանտի մեջ ընկած եմ,
Հայրենիքի սիրույն համար
Կյանքս ու հոգիս զոհած եմ:
Գերեզմանիս քար վրա
Սերդ սիրով դու երգիր,
Եվ փոխանակ իմ երեսին
Շիրմիս քարին համբուրիր:
Մնաք բարյավ, սուր, հրացան,
Մնաք բարյավ, ընկերներ:
Անցան օրերս ազատության,
Եկան բանտի շղթաներ:
Գերեզմանիս չորս բոլորը,
Վարդ, մանուշակ թող բուսնեն,
Իմ հայրենաց խեղճ զավակունք,
Այս վարդերով զբոսնեն:
Հավելված
Երբ ես վառված ատելությամբ,
Դեպ գարչելի բռնություն.
Թռչում էի կատաղությամբ,
Տալ եղբարցս օգնություն:
Այնժամ անհագ սիրտս լի էր,
Մաքուր և սուրբ իղձերով.
Կեանքիս գնով նա ուզում էր,
Տալ խեղճ հային սեր գորով:
Բայց թշնամին ինձ թակարդեց,
Պղծեց սէրս սրբալից.
Անպարտության դրոշմ դրեց,
Գործի վրայ սխրալից:
Բայց ծանր չեն կապանքներս`
Մութ բանտը չէ զիս տանջող.
Ո˜հ այլևս թշնամու դեմ,
Չեմ անհողդող մարտնչող:
Սակայն նորեն եթե ազատ,
Վիճակված է ինձ լինել,
Այն ժամ սուրը ձեռքս առած,
Կիջնեմ նորից մարտնչիլ:
Գառնիկ Սարգսյան – Կուկունյանի հիշատակին
Հովհաննես Բադալյան – Կուկունյանի հիշատակին
ՍԱՐԳԻՍ ԿՈՒԿՈՒՆՅԱՆ
(1866-1914)
Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է Նիժ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Կուտակաշենի շրջանում), մի չքավոր ընտանիքում:Հայ ազգայնական խմբակի կենտրոնական դեմքերից է:
1890թ., կիսատ թողնելով ուսումը, մեկնում է Թիֆլիս: Գրիգոր Արծրունու հետ տեսակցելուց հետո, 100-150 հոգանոց զինված խմբով, չենթարկվելով նորաստեղծ ՀՅԴ կենտրոնի այլ առաջարկին, անցնում է Արևմտյան Հայաստան:
Սահմանին Կուկունյանի խումբը ընդհարվում է ռուս սահմանապահների հետ:
Խմբի մեծ մասը ձերբակալվում է և Սարգիս Կուկունյանի հետ միասին աքսորվում Սախալին:
1905թ. ներում է ստանում, և 1906թ.-ին վերադառնում Կովկաս, ուր նորից նվիրվում է ազգային-ազատագրական պայքարին: Մի քանի տարի հետո դարձյալ ձերբակալվում է:
Նահատակվում է 1974թ. նոյեմբերին` Օրյոլի բանտում: