ՍԳԱՎՈՐ ՄԻ ԿԻՆ
«Մայրը և որդին»
Սգավոր մի կին, կասկածը սրտում,
Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
Մեռա՞ծ է արդյոք, կորա՞ծ, կենդանի՞…
Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում…
Նա կռվի դաշտում իր մահը գտավ,
Կռվեց ու զոհվեց անխոս, անանուն,
Կուզես նախանձիր կամ կուզես գթա,
Կծկված քո բախտը թաքուն դարանում:
Իհարկե, իրավ դու երկար կապրես,
Քոնը կլինեն գանձ, սեր ու ցնորք,
Գինի կխմես, գրքեր կտպես,
Աղջիկների հետ կզբոսնես անհոգ:
Բայց չես մոռանա դու հուր հավիտյան,
Եվ չես ազատվի փայտից անհուշի,
Որ ապրել ես դու միշտ խնամքի տակ,
Ուրիշի կամքի կամ արյան հաշվին:
Որ այս հաղթության չինարին ջահել,
Որ ստվերում նստած ես գինով,
Կանաչ կյանքից է նրա կյանքը առել,
Եվ ջրվել նրա կարմիր արյունով:
Որ երբ քեզ փնտրող գնդակը եկավ,
Նա կուրծքը պահեց և նրա առջև,
Որ թէև ընկավ բայց ոչ մի վարկյան,
ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ԱՄԱՉԵԼ:
Բոլոր ժամանակների ամենաստացված երգերի բառերը հանդիսացել են հանճարների բանաստեղծությունները….
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Էմին «Մայրը և որդին»
Սգավոր մի կին, կասկածը սրտում,
Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
Մոռա՞ց է արդյոք,
Կորա՞ծ,
Կենդանի՞…
Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում…
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:
Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի,
Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:
Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն:
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,
Ո՛վ է վերստին մեր աշխարհին
Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ… –
Նա՛, ով եղբորը քո նշանված,
Տասնչորս թվին տարավ գերի,
Նա՛, ով Էնվերին “քը՜ս- քը՜ս” տված,
Ուզում էր հայոց հողն ավերի՛…
Ով, յանիչարի ձեռքերով չար,
Արյան ծո՜վ արեց հողը հայոց.
Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
“Վայոց ձո՜ր” – ամեն ձո՛րը հայոց…
… Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
Մոռացե՞լ ես դու Տեր- Զո՛րը սև…
Էլ ինչու՞, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր…
Գառնիկ Սարգսյան – սգավոր մի կին