ՇԱՔԵԻՆ ՀԵՐՈՍՈՒՀԻ
ՇԱՔԵԻՆ ՀԵՐՈՍՈՒՀԻ
Յուշարձան մը ժայռը ցցուն,
Սասնա դաշտեն սեպաձև,
Զարհուրելի կառափնոցն,
Դյուցազնուհի Շաքեին:
Նե գլխաբաց հալածական,
Մերկ ոտքերով հև ի հև,
Հոն բարձրացավ ճակատն ի վար,
Արյուն քրտինք կաթեին:
Լաճը կու լար, երկինք կողբար,
Իբրև մայր մը գթառատ,
Սասնա երկրին այդ անձնուրաց,
Մայր ու զավկին մահամերձ:
Նե չէ լացած վերջին անգամ,
Գգվեց մանկին հարազատ,
Իր փառքերին վերջալույսն էր,
Երբ ալ մեռնիլ որոշեց :
Եթե վարկյան մալ տատամեր,
Արյունարբու խուժանի,
Ոսոխներեն շամփուրված էր,
Ապրի ձագուկն այդ անմեղ:
Որդին գրկած վար նետվեցավ
Ժայռերն են վար դեպ անդունդ:
Հերոսուհի Շաքե
Սասունի 1894 թվականի ինքնապաշտպանության հերոսուհիներից էր Շենիկի իշխան Մոսե Գրքոյի մեծ եղբոր` Մարդոյի կինը՝ հարս Շաքեն: Նրա գլխավորությամբ դեռևս 1891 թվա- կանին շենիկցի կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, քրդական ուժերին ստիպել էին նահանջել: Նրանց նշանաբանն էր «Մահ կամ ազատություն»: Տալվորիկցիները իշխան Գրքոյի ղեկավարությամբ գրոհի էին նետվել թշնամու դեմ: Կանայք քաջալերանքի խոսքերով իրենց ամուսիններին ու եղբայրներին մարտի էին մղել: Մի տեղում հրացանային կռիվ էր մղվել, մյուսում՝ սրի ու դաշույնի: Թշնամու դիակույտերը փռվել էին ամենուր: Քրդական փոքրիկ նահանջը կարճ ժամանակում վերածվել էր խուճապահար փախուստի: Հաջորդ տարվա կռիվներում Անդոքի շրջանի այլ գյուղեր ևս օգնության էին հասել: Դիրքերը վերագրաված հերոսուհի կանայք հերոս տղամարդկանց հետ միասին հետապնդել էին թշնամուն՝ նրան քշելով Սպիտակ սարից հարավ:
1994 թվականի օգոստոսին, ամիսներով կռվելով թշնամու գերազանց ուժերի դեմ, ռազմամթերքի սպառվելուց հետո նրանք շարունակել էին դիմադրել՝ քարեր գլորելով, որի հետևանքով թշնամին շատ զոհեր էր տվել, չէր կարողացել դիրքերը գրավել: Երբ թշնամին պաշարել էր հայ կանանց, և փախուստը անհնարին էր դարձել, Շաքեն բարձրացել էր քարաժայռի վրա և խոսքն ուղղելով իր քույրերին՝ հորդորել էր լավ մտածել և գերի չընկնել քրդերի ձեռքը կամ ընդունել մահմեդական պիղծ օրենքները: Նա, վեհ գաղափարի համար նահատակվողի պայծառ ժպիտը դեմքին, զավակին կրծքին սեղմած, ժայռից իրեն նետել էր դեպի անհատակ անդունդը: Նրան հետևել էին հինգ տասնյակի հասնող կանայք: Ահա թե ինչպես է նկարագրում Ա. Նազարբեկը հերոսուհի շենիկցի Շաքեի նահատակությունն իր «Սասուն» պոեմում.
«Նետում է իրան այն ժայռից անդունդ՝
Սեղմած իր գրկին իր սիրոյ ծնունդ
Եւ մէկն է, միւսը, երրորդն, յիսուն կին,
Որ հետեւում են նրա սուրբ քայլին…
Ո՛չ, դրանք, այդ կիներն մահկանացու չեն,
Դիցուհիներն են սրբացած արդէն»:
Սասունցի շատ կանայք հետևեցին Շաքեի արարքին նաև 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանության օրերին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրա օրինակին հետևելով՝ քրդերի ձեռքը չընկնելու համար Շենիկ գյուղի մոտով հոսող Գելի գետն էին իրենց նետել Շաքեի երկու գեղատեսիլ քույրերը՝ Հեզիկն ու Ալթունը: Շաքեի մյուս քույրը՝ Շուշանը, նույնպես հերոսուհի էր իր քույրերի նման: