ՇՈՒՇԻ
ՇՈՒՇԻ
Հեղինակ` Գուսան Հայկազուն
Անառիկ ամրոց, հպարտ իմ Շուշի,
Բախտակից եղբայր, Ղարսի ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ,
Շուտով կլինեն դռներիդ առաջ:
Քիրս սարի կողմից հենց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետև չենք ներելու մենք:
Հրաման տվեց Կամանդոսը քաջ.
Լույսը չբացված՝ խոյացեք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսօր մենք պետք է Շուշին ազատենք:
Ելան քաջերը, կռիվն էր ահեղ,
Եվ հաղթանակն էլ մեծ ու փառահեղ,
Ամբողջ հայության իղձը կատարվեց,
Մայիսի իննին Շուշին ազատվեց:
Ցնծա Հայաստան Շուշին ազատվեց,
Վահագնի ոգով երկիրը պատվեց,
Հասկացիր ոսոխ մայիսներ շատ կա,
Ղարսի ու Մուշի հերթն էլ կգա:
Գուսան Հայկազուն – Շուշի