ՍՄԲԱՏ ԹԱԹՈՍՅԱՆ
ՍՄԲԱՏ ԹԱԹՈՍՅԱՆ
Նոր կյանք գյուղում Արարատ ծնվեցիր Սմբատ,
Ղարաբաղյան կռվի մեջ եղար միշտ անպարտ,
Խմբապետ դարձար կոմիտեության,
Երդվյալ զինվոր սուրբ դաշնակցության։
Գետաշեն գյուղում, Թաթուլի կողքին,
Վրեժով լցված ընդդեմ թշնամին,
Դու ընկեր էիր մեծ գաղափարի,
Պայքար մղեցիր ընդդեմ խավարի։
Շուշին ազատագրման մասնակից շարժման,
Քո քաջ կտրիճներին տվիր հրաման,
Երասխի կռվում հրաշք գործեցիր,
Լաչինի անցքում նահատակվեցիր։
Գետաշեն գյուղում, Թաթուլի կողքին,
Վրեժով լցված ընդդեմ թշնամին,
Դու ընկեր էիր մեծ գաղափարի,
Պայքար մղեցիր ընդդեմ խավարի։
Ընկերները լուր արին տխուր վայրկյանին,
Նոր Կյանք գյուղում ազգությամբ խոնարհ սուգ արին,
Սարերն ու քարեր արցունք թափեցին,
Ընկերներով հորը մխիթարեցին։
Ֆիդայու համար նշանաբան է
Ազգի համար զոհվիլ լոկ չնչին բան է,
Հայրենիքի սերը թանկ է ամենից,
Ազատության կանչը վեր է մեր կյանքից:
Արա Սահակյան – Սմբատ Թաթոսյան
ՍՄԲԱՏ ԹԱԹՈՍՅԱՆ
Անավարտ-ավարտուն քո ուղին, անսպասելիորեն ընդհատված քո կենսագրությունը շատ է հիշեցնում շլացուցիչ ասուպի հանկարծահաս բռնկումն ու նույնքան հանկարծահաս մարումը Սմբատ:
Սմբատ Թաթոսյանը ծնվել է 1961 թվականին Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Ավարտում է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ զինվորական ծառայությունից հետո էլ՝ Երևանի պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Մարզի դպրոցներում կատարել է մանկավարժական աշխատանք:
Ամենասովորական կենսագրություն, որը հերոսական դարձավ, երբ հնչեց պատերազմի կոչնակը: 1988 թվականի շարժման սկզբին զինվորագրվելով ազգային-ազատագրական պայքարին, Արարատի մարզի կամավորական ջոկատների կազմակերպիչը, ոգեշնչողն ու մասնաիցը դարձավ: Իր զինակիցների հետ մարտնչեց Երասխավանի պաշտպանական մարտերում, 1990-ից՝ Շահումյանում, Բուզլուխում: Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո եղել է նույն ջոկատի հրամանատարը:
1992-ին մասնակցել է Խոջալույի գործողությանը, Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Լաչինի ազատագրմանը: Գետաշեն-Մարտունաշեն ռազմական խորհրդի անդամ էր, զենք-զինամթերքի պատասխանատուն Գետաշենում, Շուշիի առանձնակի գումարտակի առաջին վաշտի գրոհային դասակի հրամանատար…
Զինադադարից հետո թվում էր, թե հայրենիքի հանդեպ ունեցած իր որդիական պարտքը լիաբուռն հատուցած Սմբատն այլևս երկմտելու առիթ ու կարիք չուներ և պիտի որ շարունակեր մանկավարժի իր հարկադրաբար ընդհատված ուղին: Բայց հավատարիմ մնալով իր գաղափարներին՝ նա, թողնելով հայրենի գյուղը, ընտանիքով տեղափոխվեց ազատագրված Արցախ՝ Լաչին (Բերձոր): Հայրենի հողը շենացնելու մոլուցքով տարված չափսոսաց ոչինչ, անվերապահորեն նվիրվեց Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի զարգացմաը, որտեղ գյուղապետ էր նշանակվել: Մեծ նպատակներ ուներ իրագործելու, բայց… հայոց ազատամարտի երկնակամարում բռնկված ասուպի հետագիծն այդպես էլ հանկարծակի ընդհատեց ողբերգական ավտովթարը:
Նա աշխարհին որպես պարգև թողեց 3 զավակներ Նելլի դուստր ու Հայկ, Դավիթ եղբայրներ: