ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հեղինակ՝ Գուսան Հայկազուն
Ծնված սփյուռքի հայության ծոցից,
Վառված ազգային վրեժի փորձից,
Դարձար զինվորը հայոց բանակի
Փառապանծ զավակ հայ ժողովրդի
Կրկներգ՝
Արցախի կանչով եկար Հայաստան
Օրհասական էր վիճակն հայության
կռվեցիր մինչ մահ առյուծի նման
Փառք քեզ, անմահ Կարո Քահքեջյան
Քո զինվորներով “Խաչակիրների”
Շահեի նման տասնյակ քաջերի
Մասնակից դարձար բազում մարտերի
Ձեր հոգում վրեժն էր կորցրած մեր Էրգրի
Կրկներգ
Պատրաստվեք, հայեր, համայն աշխարհի
Շատ մոտ է պահը մեր երազանքի
Գուսան Հայակազուն, երգդ թող հնչի
Հայոց քաջերին դեպ Երկիր կանչի
Կրկներգ
Հայկազունք համույթ – Կարո Քահքեջյանի հիշատակին
ՍՊԻՏԱԿ ԱՐՋ
Կարապետ (Կարո) Քահքեջյան
Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ – հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սփյուռքահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1978 թվականին անցնում է Գերմանիա։ Այնտեղ սովորում է ճարտարապետություն Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ ապա հաստատվել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկել է Հայաստան օգնելու նպատակով։ Շահե Ա. Աճեմյանի հետ կազմում է Խաչակիրներ ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի , Տավուշի, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։
Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։