ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲԻ ԵՐԳԸ
ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲԻ ԵՐԳԸ
Սերոբն ելավ Սուլուխ գյուղեն,
Ինքն էր ու իր երկու տղեն,
Թուրքեր լսեն՝ կկատաղեն,
Ապրի Սերոբ, իր զույգ տղեն:
Առյուծն ելավ ձագերն իր հետ,
Տեր օգնական երեքի հետ,
Ջարդեն քյուրդեր, լցնեն Մուրադ գետ,
Ձեզ թող օգնի Սուրբ Կարապետ:
Լուրը հասավ Մշու փաշին,
Փաշեն կանչեց իր բինբաշին,
Աշխարհի չորս կողմ թել քաշին,
Կուգա Սուլուխ Սերոբ փաշին:
ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲ
Համագործակցել է Սերոբ Աղբյուրի հետ: 1901թ-ին իր երկու կտրիճ որդիների հետ անցնում է Սասուն՝ Անդրանիկի կողքին կռվելու նպատակով: Ապա ացնում է Ախլաթ և հետո, 1902-ին Կովկաս: 1903-ի սեպտեմբերին Կարսում միանում է «Շանթ» խմբին Երկիր անցնելու համար: 1903թ. նոյեմբերի 18-ին, Բասենի պատմական ճակատամարտում նահատակվում են Սուլուխցի Սերոբը, իր երկու որդիների՝ Հակոբի և Ավետիսի հետ, Բարսեղ Խանը, Նևրուզը և իրենց քաջ զինվորներից շատերը:
«Անսահման կը հավատամ, թէ հայ հրաշագործ հոգին պիտի գտնէ Վահագնի նիզակը և խրէ վիշապին արնախում կոկորդը»:
ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ