ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐԾԻՎԸ
ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐԾԻՎԸ
(Գարեգին Նժդեհ)
Խոսք՝ Վարուժան Խաստուրի
Եր.՝ Սամվել Ավետիսյանի
Սահակ Սահակյանի
Խուստուփ սարին էլի ամպեր են սև-մութ.
Նորից խորշակներ են և մահվան կարկուտ,
Գնդակներ են սուրում ու պայթում արկեր,
Եվ մեզ պաշարել են թշնամյաց զորքեր:
Կրկ.
Զարկի՛ր, Նժդե՛հ, զարկիր, մեր հոգու ասպետ,
Տար մեզ դեպի լույսը մեր քա՛ջ սպարապետ,
Զարկի՛ր Նժդեհ, զարկի՛ր, ազգի պահապան,
Մեզ է հասել հիմա զարկդ սրբազան:
Հաստատուն ենք կանգնած մայր հողի վրա,
Նենգավոր դավերից մենք չենք երերա,
Ամեն կողմից հայոց տղերքն են եկել,
Ուխտել են կռվելով՝ հայրենին փրկել:
Կրկ.
Փոթորկվում է մեր մեջ արյունը նախնյաց,
Սխրանքի է կոչում երկինքը փառաց,
Խուստուփ սարի ոգին իր գիրկն է կանչում,
Կոռնիձորից ճերմակ արծիվն է թռչում:
Կրկ.