ԽԱՉԻԿ ԱՐԱՄՅԱՆ
ԽԱՉԻԿ ԱՐԱՄՅԱՆ
Անունդ ով քաջ աշխարհն իմացավ
Հայության պարծանք, հերոս Արամյան
Աննման կտրիճ, հզոր ղեկավար
Դու ազգի սիրուդ կյանքդ զոհեցիր,
Ազատության վեհ քո ընտրած ճամփան
Մեր հույսին թողած անցար գնացիր:
Կրկներգ
Թող ծնին մայրեր հայ ազգի քաջեր
Ձեզ պես հերոսներ` Խաչիկ Արամյան,
Որ հայոց ջահը մնա միշտ անմար
Եվ ծագե արև մայր հողի վերև։
Ու նորից հնչի հորովելը մեր,
Հայոց մեղեդին Մեսրոպյան տառով։
Աննման հայդուկ, կտրիճ, քաջերով
Կռիվ մղեցիք անթիվ անհամար,
Մեր ժողովուրդի փրկության սիրույն
Մահն անտեսեցիք, դարձաք անմահներ։
Ամեն մի հայի սրտի մութ խորքում
Դարձաք վառ կանթեղ, հույսի մեծ աղբյուր։
Կրկներգ
Գառնիկ Սարգսյան – Խաչիկ Արամյան