ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՐՅՈՒՆՆԵՐ
ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՐՅՈՒՆՆԵՐ
Երբ արեգ ծագեց մեր վեհ Արցախում,
Քաջ Առյուծ ծնվեց իր կորյուններուն՝
Խոր մռնչային այդ խիտ լեռներում
Հայոց հայդուկներն արնոտ Արցախում:
Մհեր դյութազուն, Վիգեն քաջ կորյուն,
Բազրիքն արցախյան Պապիկյան Վարդան
Մարեցան կյանքեր այդ մութ լեռներում,
Աշխարհ չիմացավ ցավն այդ սրտերուն:
Ու ընկավ կորյուն խոր վերքեր սրտում,
Խավարեց արեգ վեհ մեր Արցախում,
Ու գնաց կորյուն դեպ հավերժություն,
Ուր հոն մահ չկա այլ արքայություն:
Մհեր դյութազուն, Վիգեն քաջ կորյուն,
Բազրիքն արցախյան Պապիկյան Վարդան,
Մարեցան կյանքեր այդ մութ լեռներում,
Աշխարհ չիմացավ ցավն այդ սրտերուն:
Ձեր հոգիները անվերջ սլանում
Դրոշին վրավեհ մեր հայրենիքում,
Արյան ծարավը կարմիր հողերուն
Դուք ընկաք հերոս վրեժ ձեր սրտում:
Թաթուլ դյութազուն, Կարոտ քաջ կորյուն,
Բազրիքն արցախյան Պապիկյան Վարդան,
Մարեցան կյանքեր այդ մութ լեռներում,
Աշխարհ չիմացավ ցավն այդ սրտերուն:
Հրաչ – Ղարաբաղի կորյուններ