Աշուղ Ֆահրատ
ԱՇՈՒՂ ՖԱՀՐԱՏ
Ֆահրատ նաև Ֆեյրատի
իսկական անուն ազգանունը՝ Խաչատուր Գևորգյան,
1867 Դիրաքլար (ներկայումս՝ Կառնուտ) – 1921 Ալեքսանդրապոլ,
Հեղինակի գրչին են պատկանում` Մենք անկեղծ զինվոր ենք, Վերքերով լի, Հայրենյաց սիրույն համար
Հայ աշուղ, երեք տարեկան հասակում կուրացել է։
Մանուկ հասակում ծնողները Խաչատուր Գևորգյանին հանձնել են աշուղ Ֆիզահու խնամքին, ով նրան սովորեցրել է սազ և ջութակ նվագել։ 1884 թվականին նշանավոր աշուղներ Ջիվանին, Զահրին և Ջամալին նրան շնորհել են վարպետի կոչում՝ տալով Ֆեյրատի մականունը։
Հորինել է հերոսապատման թեմայով ասքեր, գրել է երգեր Րաֆֆու, Խաչատուր Աբովյանի, Ծերենցի, Մուրացանի գրվածքների հիման վրա։ Ստեղծագործել է հայերեն և թուրքերեն, սակայն թուրքերեն երգերը չեն պահպանվել և մոռացվել են։ Գրել է մաքուր գրական հայերենով՝ համեմված իր ժամանակի կենդանի լեզվի բառ ու բանով։
Ֆահրատը համարվում է Ալեքսանդրապոլի աշուղների վերջին նշանավոր ներկայացուցիչը։