ՀԱՄԱԶԱՍՊԻ ԵՐԳԸ
ՀԱՄԱԶԱՍՊԻ ԵՐԳԸ
հեղինակ` Գրիգոր Սյունի (Միրզայանց)
Ծագեց արև ազատության,
Փախեք ամպեր երկնքից.
Համազասպը իր խմբովը,
Կու գա Բասէն գավառից:
Գալիս էին բազում զորքով,
Ադիգյոզալ Բէկովը,
Հանկարծ ինկավ Ասկերանը,
Հերոսների ուռկանը:
Թուրք խուժանը սարսափահար,
Փախչում էին գլխիկոր,
Թողնելով իրանց հետևից,
Դիակներ հարյուրավոր:
Հայերիս տէր Դաշնակցություն
Քաջեր ունիս սրտալի.
Ամբողջ աշխարհն հռչակվեցավ,
Համազասպը պանծալի:
Ներսիկ Իսպիրյան – Համազասպի երգը
Անհայտ կատարող – Համազասպի երգը
ՀԱՄԱԶԱՍՊ
Համազասպ Սրվանձտյան
1873-1921
Ծնվել է 1873-ին Վանում: Ազգային-ազատագրական շարժման գործիչ: Բանահավաք Գարգեգին եպիսկոպոս Սրվանձտյանի եղբոր որդին:
Եղել է արմենական, ապա` ՀՅԴ կուսակցության անդամ: Նախակրթականն ավարտելուց հետո սովորել է արհեստներ (ոսկերիչ, ժամագործ): Վաղ հասակից ներգրավվել է ազատագրական շարժման մեջ: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի: Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումներին (քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905-ի օգոստոսի 22-ին Ասկերանի կիրճում մղված մարտում, երբ 200 հոգուց բաղկացած թուրք. ջարդարարների ջոկատից ողջ մնացին միայն 6-ը):

1906-ին կազմակերպել է Գանձակի հայության պաշպանությունը թաթար. ոտնձգություններից: 1908-ին ցարական կառավարությունը դաշնակցական գործիչների հետ ձերբակալել է Համազասպին, դատապարտել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր): 1913-ին փախել է բանտից,անցել Եվրոպա, ապա` Կ. Պոլիս:
1914-ին Կարինում կայացած ՀՅԴ կուսակցության VII ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Կովկասում մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, նշանակվել 3-րդ գնդի հրամանատար:
Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի: Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը: Եղել է 1915-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորականներից, հուլիսին կռվել Բիթլիսի ուղղությամբ, հոկտեմբերին հաջող արշավանք ձեռնարկել Խիզան:

1921-ին, Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, զինկոմ Ա. Նուրիջանյանի (որի հետ մտերմացել էր Բաքվում, 1918-ին) հրավերով եկել է Երևան, նոր իշխանությանն օգտակար լինելու և համագործակցելու մտադրությամբ, ձերբակալվել է և Երևանի բանտում կացնահարվել: