ԻՄ ՀԵՐՈՍ ԱՐՑԱԽ
ԻՄ ՀԵՐՈՍ ԱՐՑԱԽ
Դարերի խորքից քայլում ես անպարտ,
Լեռներիդ գրկում ապրում ես հպարտ,
Խինդը շուրթերիդ սավառնում ես վեր,
Իմ սիրուն Արցախ, սրտի սյունն ես մեր:
Հազար փառքով ես կուրծքդ զարդարել,
Յուր հերոսներով աշխարհը պատել:
Սրտիդ մեջ ունես բազում խինդ ու խաղ,
Դու հերոս համայն, իմ սիրուն Արցախ:
Ա՜խ, երբ պիտի իմ գիրկը գաս,
Պանդուխտ որդիս, ինձ համբույր տաս,
Քո կարոտը ինձ քաշում է, ա՜խ,
Իմ սիրուն Արցախ, իմ հերոս Արցախ:
Հողմերդ դաժան եկան, գնացին,
Լեռներդ հավերժ կանգուն մնացին,
Չի գերել երբեք քեզ թշնամին նենգ,
Օտարի սիրուց չես արբել երբեք:
Դու պետք է ծաղկես քո մոր գրկի մեջ,
Ու հասակդ առնես իր սրտում անշեջ:
Քո սուրբ անունը աշխարհն է պատել,
Զավակին մորից չեն կարող զատել:
Ա՜խ, երբ պիտի իմ գիրկը գաս,
Պանդուխտ որդիս, ինձ համբույր տաս,
Քո կարոտը ինձ քաշում է, ա՜խ,
Իմ սիրուն Արցախ, իմ հերոս Արցախ:
Հովհաննես Բադալյան – Իմ հերոս Արցախ