ԳՆԱՆՔ
ԳՆԱՆՔ
Հեռավոր մեր ճամփեքին
Տեսանք հազար հայրենիք,
Սակայն ամեն օտար երկիր
Մեզ դարձրեց մի թշվառ, տարագիր:
Հե՜յ, մեզ կանչող Հայասան,
Անուշ տանջող Հայաստան,
Քավդ անգամ կյանք է ու հաց
Դու մեր չքնաղ, մեր կարոտած հայրենիք, հայրենիք:
Սիր ունեցողն օտարի
Բայց չէ, վատ չէ մեզ համար
Ջուր չէ ծարավ պանդուխտի,
Գնանք երկիր Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան,
Եկե՛ք գնանք Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան:
Հավքերի պես մոլորված
Թափառեցինք ամեն ուր,
Բայց մեր ճամփին ոչ մի գարուն
Մերը չեղավ, չդարձավ հարազատ:
Ու՞ր ես երկիր մեր ազատ,
Արև ունես դու հազար,
Քեզ ենք տենչում հույսի թևով
Ու կարոտով անվերջ կանչում հայրենիք, հայրենիք:
Տեսանք սարեր ձյունապատ,
Բայց մեզ համար ոչ մի սար
Չեղավ հպարտ Արարատ,
Գնանք երկիր Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան,
Եկե՛ք գնանք Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան:
Ոչ մի քաղաք չի կարող
Այնքան չքնաղ երևալ
Ինչքան որ դու Երևան
Գնանք երկիր Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան,
Եկե՛ք գնանք Հայաստան,
Չքնաղ եերկիր, բուրաստան,
Դու մեր վերջին հանգրվան:
Հովհաննես Բադալյան – Գնանք երկիր Հայաստան
Այվազյան – Գնանք երկիր Հայաստան